Մայիսի 11-ին Հայաստանում կբացվի «Microsoft»-ի ինովացիոն կենտրոնը:
Այն կգործի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում եւ կզբաղեցնի մոտ 500 քմ տարածք:
Հայաստանում «Microsoft» ինովացիոն կենտրոնի ստեղծումը Հայաստանի կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Microsoft RA» ընկերության համագործակցության արդյունք է: Կենտրոնի ստեղծման բյուջեն կազմում է մոտ 2,5 մլն դոլար: Նախատեսվում է, որ Կենտրոնը երեք տարի հետո կանցնի ինքնաֆինանսավորման։
«Microsoft» ընկերությունը 80-ից ավելի ինովացիոն կենտրոնններ ունի աշխարհի ավելի քան 80 երկրներում, իսկ Հայաստանում ստեղծվելիք կենտրոնը կդառնա առաջինը Անդրկովկասում: