Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Պուտինը մեկնեց «նվաճելու», բայց ձեռնունայն վերադարձավ ԱՄՆ-ից

Վերջին օրերին միջազգային մամուլի թիվ մեկ քննարկով թեման Օբամա-Պուտին հանդիպումն էր, որը նախատեսվում էր Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակում։Հանդիպումից առաջ Սպիտակ տան մամուլի քարտուղարի, արդեն հայտնի հայտարարությունները փաստեցին՝ Վաշինգտոնն այդ հանդիպումը չի դիտարկում որպես «քաշային նույն կատեգորիայի» հանդիպում: Սպիտակ տունը ՌԴ-ին որակեց ընդամենը «տարածաշրջանային տերություն՝ Իսպանիայից մի քիչ փոքր տնտեսությամբ»:

Պաշտոնական Մոսկվայից սպասվում էր համարժեք, կամ լավ՝ թեկուզ որևէ պատասխան։ Չեղավ։ Ստացվեց, որ գնահատականը ընդունվեց։ Պուտինը շտապում էր հանդիպման։ ՌԴ առաջնորդը ամեն գնով շտապում էր Օբամայի ձեռքը սեղմել՝ անգամ ստորացուցիչ նախաբանով։

Միջազգային մամուլը շտապեց գնահատել իրավիճակը՝ Պուտինի համար հանդիպումը շատ կարեւոր է, ցանկանում է ցույց տալու, որ ինքը դեռ կա համաշխարհային որոշումների կայացման հարցում, թեկուզ սեղանի շուրջ էլ չէ, բայց՝ տարածքում է։ Վլադիմիրը մեկ այլ քայլ էլ էր հետապնդում՝ բոլորին ապացուցել, որ ինքը հնարամիտ է, նման քայլով իրականում ոչ թե Սպիտակ տան մեծամտությունն է ընդունել, այլ իրականում աննկատ կերպով Վաշինգտոնին պարտադրում է ընդունել իր հետ հարց լուծելու անխուսափելիությունը: Դա ռուսական մամուլի տեսակետն է, որին հակադարձեց արևմտյանը՝հանդիպումը Պուտինի համար ներքին օգտագործման հնարք է՝, իրենից արդեն փախչող ռուսաստանցիների գոնե 86 տոկոսին պահելու համար:

Մամուլը քննարկեց, Օբաման՝ ապացուցեց՝ Պուտինը ոչ միայն քննարկումների, այլ անգամ ամենսովորական, ասենք կերուխումի, սեղանի շուրջ չէ, թեմայի մեջ չկա։ Կոպիտ էր ասված՝ բայց ապացուցված։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի հանդիսավոր ընթրիքի ընթացքում, տանտերը՝ նախագահ Օբաման բաժակաճառ հնչեցրեց, ապա մոտեցավ իր սեղանին, որի շուրջ էին նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղարն ու ՌԴ նախագահ Պուտինը:

Օբաման հերթով բաժակ խփեց սեղանակիցների հետ, բայց կամա թե ակամա մոռացավ Պուտինին։ Պուտինի մոտ էլ կամա թե ակամա աչքերը սկսեցին այս ու այն կողմ վազել՝ երևի թե հուսալով որսալ ԱՄՆ առաջնորդի հայացքը։ Ապարդյուն։ Ավելի ուշ համացանցում հայտնվեց լուսանկար, որտեղ երեւում է՝ այնուհանդերձ նրանց բաժակները հանդիպել են միմյանց։ Այնուհանդերձ Օբաման բաժակ է խփել Պուտինի հետ։ Թե որ բաժակաճառի ժամանակ՝ անհայտ է։ Հայտնի է մի բան՝ ռուսամետ լրատվամիջոցները նկարը վերցրել ու տարածել են որպես ջերմ հանդիպման նշան։

Իսկ որ 2 տարվա դադարից հետո հանդիպումը բնավ էլ ջերմ չէր, նկատելի էր անգամ փակ դռների հետևում հանդիպման մեկնարկից առաջ։ նախագահները ներս մտնելու առաջ, ընդունվածի համաձայն, ձեռք սեղմեցին, սակայն լուռ ու անտարբեր։ Ի դեպ, նախատեսված էր, որ հանդիպումը տևելու է 55 րոպե, սակայն ձգվեց ամբողջ մեկ ժամ ու 40 րոպե։

Հանդիպումից հետո Պուտինը հանկարծ խոսեց լրատվամիջոցների հետ, թեպետ նախապես նման բան պլանավորած չէր։ Բանակցությունները անկեղծ էին ամերիակցի գործընկերոջս հետ, դրանք ցույց տվեցին, որ մենք կարող ենք համատեղ աշխատանք տանել՝ ասաց Վլադիմիրը։

Լավատես նախագահը, սակայն նաև անկեղծացավ՝ նշելով, թե երկկողմանի հարաբերությունները դեռ ցածր մակարդակի վրա են՝ ԱՄՆ մեղքով։ Իրենք լավն են, պատրաստ են հարաբերությունների զարգացմանը։

Մինչ հանդիպումը նախագահները ՄԱԿ անսամբլիայի ամբիոնից ելույթ էին ունեցել՝ Պուտինը բացառել էր իր երկրի անմիջական մասնակցությունը ընդդեմ Սիրիայում ԴԱԻՇ արմատական խմբավորման, ապա խոսել էր Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի մասին, որի ժամանակ նշյալ երկրի պատվիրակությունը ցուցադրաբար լքել էր դահլիճը։

Պուտինն էլ դահլիճում չէր եղել Օբամայի զեկույցի ժամանակ։ Փաստն արձագանքեց գերմանական Շպեգլ շաբաթաթերթի համացանցային տարբերակը։

«Գագաթնաժողովի «մենամարտը» տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի հենց սկզբում: Երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սկսեց ելույթ ունենալ, Վլադիմիր Պուտինը ոչ մի տեղ չէր երևում: Ռուսաստանի ղեկավարին փոխարինում էր նրա ներկայացուցիչը` հզորության ժեստ…»,- գրում են հոդվածի հեղինակները: Նրանց կարծիքով՝ նախագահները ներկայացրել են աշխարհի իրադրության շուրջ իրենց տեսանկյունները: Նրանց գլխավոր տարաձայնությունը Սիրիայի հակամարտության և նախագահ Բաշար Ասադի ապագայի վերաբերյալ դիրքորոշումների տարբերությունն է:

«Նրա խոսքը ցույց տվեց, որ նա ուզում է, որպեսզի Ռուսաստանը կրկին գտնվի համաշխարհային հանրության կենտրոնում, որպես ԱՄՆ-ին հավասարազոր իշխանություն»,- գրված է հոդվածում Վլադիմիր Պուտինի ելույթի մասին:

Բոցաշունչ հոդվածի ճիշտ հակապատկերն էր Օբամայի զեկույցը, երբ մեծ առաջնորդը խոսքը սկսեց ոչ թե սպասվող հռետորական ճառով, այլ կատակով՝ մարդ չգիտի պարել, թե աղոթել, երբ դահլիճում միաժամանակ տեսնում է և Շակիրային, և Հռոմի Պապին։

Այն որ ամերիկյան և ոչ մի հարթակ իրականում բնավ էլ լուրջ չէր տրամադրված հանդիպմանը, մեկ այլ դեպք էլ փաստեց այն։ Պուտինի ելույթը ներկայացնող CNN-ի մեկնաբանը ուղիղ եթերի ժամանակ ՌԴ նախագահին Ելցին անվանեց, ապա ծիծաղեց իր իսկ սխալի վրա, թե հանկարծակի մտովի 20 տարի հետ էր գնացել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում