«Լոս-Անջելես Լեյքերս»-ի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը չի կարծում, որ NBA-ի առաջիկա մրցաշրջանը վերջինը կլինի իր համար:
«Միգուցե ավարտեմ կարիերաս: Սակայն դա վերջնական որոշում չէ: Պահը ցույց կտա: Ես, իհարկե, չեմ ցանկանում ավարտել կարիերաս»,- Yahoo Sport-ը մեջբերում է Բրայանթի խոսքերը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 37-ամյա բասկետբոլիստը պատրաստ է ավարտել կարիերան 2016 թվականի Օլիմպիական խաղերին ԱՄՆ-ի հավաքականի կազմում մասնակցելուց հետո: