29-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ավարտվող մրցաշրջանն ամենադժվարն է համարում իր կարիերայում:
«Հավատում եմ, որ կարող եմ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի հաղթող դառնալ: Ավելի շատ կաշխատեմ, ջանասիրաբար կմարզվեմ, որպեսզի առաջիկա մի քանի տարիների ընթացքում այդպիսի հնարավորություն ստանամ:
Ընթացիկ տարին ամենադժվարն էր իմ կարիերայում: Ես նյարդային և անզուսպ խաղ էի ցուցադրում, մանավանդ սկզբնամասում: Այժմ ինձ ավելի հանգիստ եմ զգում: Բավականություն եմ ստանում մարզումներից, մրցակցության զգացումից, կորտ դուրս գալուց»,- Sky Sports-ը մեջբերում է Նադալի խոսքերը: