Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ սկսվի, ռուս խաղաղապահներին կասեն՝ «բարի գալուստ»

«Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից և Ուկրաինայի արևելքում ընթացող ռազմական գործողությունները, որոնք անհնար կլինեին առանց Ռուսաստանի զինված ուժերի և ռուս զինվորների («հումանիտար շարասյան» քողի տակ), մեծ հարված են հասցրել Ուկրաինայի ինքնիշխանությանը»,֊-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը:

Նրա խոսքերով՝ Մոսկվան այդքանով կանգ չի առել, փորձում է իր դերը մեծացնել Սիրիայում և ինտենսիվ կերպով ներգրավվել հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտությունների մեջ:

Քաղաքագետ Իվան Պրեոբրոժինսկու խոսքերով՝ հաջորդ քայլը կարող է դառնալ կրեմլյան կանոններով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: «Ադրբեջանը կվերադարձնի իր տարածքների մի մասը (Հայաստանը չի առարկի, ավելի ու ավելի հաճախ է Հայաստանը տանում Ռուսաստանի արտգործնախարարության բեկ-վոկալի դերը), իսկ Մոսկվան դրա դիմաց հնարավորություն կստանա Ադրբեջանում տեղադրել ռազմական բազա, որպեսզի Սիրիա տեղափոխի իր զորքերը՝ միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղի շուրջը իրավիճակի «կայունացման» համար»,- ասաց Գերասիմչուկը:

Ապա մեր զրուցակիցն ավելացրեց. «Սիրիական հակամարտության մասնագետներն ասում են՝ հիմարություն է, Ադրբեջանում բազաները չեն կարող մարտավարական կամ ռազմավարական նշանակություն ունենալ սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Հետխորհրդային երկրների հարցերով փորձագետներն էլ ասում են. «Անիմաստություն է, Ռուսաստանն ուզում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կովկասում՝ ո՛չ Երևանին, ո՛չ էլ Բաքվին մեծ հաշվով ոչինչ չերաշխավորելով: Առաջին հայացքից հենց այդպես էլ կա: Բայց Կրեմլում ենթադրում են՝ պետք է այդ պլանի մեջ ավելացնել «Կերոսին», դա կմեծացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած բախումը, և պլանը բոլորովին այլ տեսք կունենա: Եթե Կովկասում լայնամասշտաբ պատերազմ սկսվի, ռուս խաղաղապահներին կասեն՝ «բարի գալուստ» կամ համեցեք»:

Ինչ վերաբերում է այս ամենին Միացյալ Նահանգների արձագանքին, ապա վերլուծաբանը կարծում է, որ Արևմուտքում հաճախ ուսերն են թոթվում՝ ասելով, թե Ռուսաստանը տնտեսապես չի կարող իրեն թույլ տալ մասնակցել նոր պատերազմների. «Բայց այնտեղ, ցավոք սրտի, չեն հասկանում, որ Ռուսաստանը գումար չունենալու պատճառով չի դադարի պատերազմել, ուղղակի ռուսները կսկսեն ավելի քիչ ուտել: Իսկ դրանից հետևում է, որ ոչ տնտեսական պատժամիջոցները, ոչ Ռուսաստանի հետ ունեցած պայմանավորվածությունները, ոչ էլ Կրեմլին գլոբալ խաղացողի կարգավիճակի վերադարձը չեն փակի Կրեմլի ախորժակը, և նրանք, ովքեր Ռուսաստանի հետ խաղաղություն են ուզում, որքան էլ հակասական հնչի՝ պետք է պատրաստվեն պատերազմի՝ ոչ միայն Ուկրաինայում, այլև Սիրիայում և աշխարհի ցանկացած այլ կետում, որտեղ Պուտինը մտքի ծայրով կանցկացնի իրեն «քաոսի տիրակալ» զգալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում