Ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Ռոյ Ջոնս-կրտսերը ռուսական անձնագիր է ստացել։ Ջոնսն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնությունում իր բնակության վայրին։
«Ռուսական անձնագիր եմ ստացել։ Չեմ պատրաստվում բնակվել Մոսկվայի կենտրոնում։ Կարծում եմ՝ բնակություն կհաստատեմ արվարձանում։ Իհարկե, հուսով եմ՝ ամառանոց կունենամ Ղրիմում»,- բռնցքամարտիկի խոսքերը մեջբերում է Itar-Tass-ը։
Հիշեցնենք, որ Ռոյ Ջոնս-կրտսերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր օգնել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հարցում։ Սեպտեմբերի 12-ին Պուտինը հրամանագիր էր ստորագրել Ջոնսին քաղաքացիություն տրամադրելու համար։