Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ամենավատ հատվածներում ամենահարուստ զոքանչ ունեցող մարզպետներն են կառավարում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

– Պարոն Ասատրյան, ՄԱԿ-ի «Աշխարհի բնակչության հեռանկարներ-2015» ամենամյա զեկույցի համաձայն՝ 21-րդ դարում Հայաստանի բնակչությունը նվազելու է մոտ մեկ միլիոն 300 հազարով և հասնելու է 1,7 միլիարդի: Այսօր մեր երկրում ժողովրդագրական զարգացումների առումով ի՞նչ միտումներ կան, որ ՄԱԿ-ը նման դաժան կանխատեսում է արել:

– ՄԱԿ-ի այս ցուցանիշն արտահայտում է իրականությունը, բայց ոչ ամբողջությամբ: Եթե փորձենք գնահատել ժողովրդագրական առկա վիճակի հնարավոր զարգացումները, պատկերը, կարծում եմ, ավելի վատն է լինելու: Այս տարիների ընթացքում մենք հստակ ձևավորված միտում ունենք, որը գնալով խորանում է: Դա բնակչության մշտական արտագաղթն է վերջին երեք տարիներին՝ պաշտոնական տվյալները տարեկան արտահոսքը գնահատում են մոտ 50.000 հոգի: Ընդ որում՝ արտագաղթն այնպիսի միտում ունի, որն ամբողջությամբ կլանում է բնակչության բնական վերարտադրության պոտենցիալը: Բացի այդ, վերջին չորս տարիների ընթացքում ծնվողների և մահացածների թվի հարաբերության տեսակետից բավականին լուրջ խնդրի առաջ կանգնեցինք: 2011 թվականից ծնունդների թվի նվազման և մահացածների թվի ավելացման կայուն միտում է գրանցվում: Լավագույն ցուցանիշը եղավ 2011թ., երբ ծնվեց 44 հազարից քիչ ավելի երեխա, իսկ մահացածների թիվը 29 հազար էր: Անցած տարի ծնվեց մոտ 40 հազար երեխա, իսկ մահերի թիվն արդեն 30 հազարի է հասնում: Այսինքն՝ տեղի է ունենում բնական աճի 4-5 հազար կրճատում: Իսկ այս տարվա առաջին կիսամյակում ծնունդների թիվը կրճատվեց մոտ 2,8 տոկոսով:

– Այսինքն՝ ծնվածների և մահացածների թվի կրճատման միտումի և յուրաքանչյուր տարի մոտ 50 հազար արտագաղթի արդյունքում Հայաստանի բնակչությունն ամեն տարի նվազում է մոտ 60 հազարո՞վ:

– Մի փոքր ավելի քիչ, բայց այստեղ միտումներն են կարևոր: Հայաստանում անցած տարիների ընթացքում եղել են որոշակի սեռատարիքային խախտումներ: Մենք ունենք էական շեղումներ թե ըստ տարիքային խմբերի, և թե սեռերի միջև: 19-29 տարիքային խմբերում ունենք էական շեղում, որտեղ հօգուտ կանանց տարբերությունն արդեն գերազանցում է 10 տոկոսը: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր յոթերորդ կին տեսականորեն ամուսին չպետք է ունենա և չպետք է մայր դառնա: Ես միշտ հեգնանքով ասում եմ, որ եթե առաջիկա հինգ տարիներին նույնպես Հանրապետական կուսակցությունը շարունակի մնալ իշխանության, Հայաստանում առաջին անգամ մենք կունենանք այն պատկերը, որ մահացածների թիվը կգերազանցի ծնվածների թվին: Բացի այդ, Հայաստանում ամենաքիչ երեխաներ ծնվել են 2001-2002թթ., երբ ծնունդների թիվը նվազեց 30-32 հազարի: Եվ առաջիկա տարիներին՝ 2017-2018թթ. վերարտադրողական տարիք է մտնելու հենց այս սերունդը: Մյուս կողմից՝ մահացության շրջան են թևակոխելու «բեյբի-բումի» շրջանում՝ 1945 թվականից հետո ծնվածների սերունդը: Այսինքն՝ եթե այլ գործոններ էլ չավելանան, միևնույն է, մահացողների թիվը գերազանցելու է ծնվածների թվին: Բայց այլ գործոններ էլ կան՝ արտագաղթողները հիմնականում երիտասարդներն են:

– Եվ այդպիսով, ի՞նչ հեռանկար է սպասվում Հայաստանին:

– Հեռանկարը լինելու է մի քիչ ավելի գորշ, քան թե ՄԱԿ-ն է իր զեկույցում ներկայացնում: Եթե ուզում եք անկեղծ լինել, այսօր վիճակը սարսափեցնող է: Մենք ունենք այլ խնդիր ևս՝ Հայաստանն այսօր դարձել է հայության կղզյակ այս մեծ աշխարհում: Մինչդեռ 30 տարի առաջ մենք շրջապատված էինք երկրներով, որտեղ հզոր հայկական գաղութներ կային, և որոնք նպաստում էին Հայաստանի բնակչության ավելացմանը: Սիրիայի, Իրանի, Ադրբեջանի հայ համայնքը սնուցում էին Հայաստանին, իսկ այսօր այդ գաղութները դատարկված են: Եվ Հայաստանը այսօր դարձել է հայության մաշվող կղզյակը:

– Պարոն Ասատրյան, արտագաղթի կամ ժողովրդագրական վիճակը Հայաստանի բոլոր մարզերում համաչա՞փ զարգացում ունի, թե՞ կան վայրեր, որտեղ ավելի վատ վիճակ է:

– Նախ ասեմ, որ հիմնականում դատարկվում են գյուղական համայնքները, առաջին հերթին՝ լեռնային շրջանները: Հայաստանն ունի մոտ 900 համայնք, որից մոտ 300-ը կենսունակ չէ: Սա սարսափելի թիվ է: Իսկ ժողովրդագրական առումով ավանդաբար ունենք վատ հատվածներ՝ Շիրակը, Լոռին, այնուհետև Սյունիքը: Վերջին շրջանում ինձ շատ անհանգստացնում է նախալեռնային շրջաններից հատկապես Սյունիքի վիճակը:

– Ինչո՞վ է դա պայմանավորված: Այս դեպքում, օրինակ, մարզի ղեկավարների ով լինելը, տվյալ դեպքում Սուրիկ Խաչատրյանի անձը բացասական ազդեցություն կարո՞ղ է ունենալ ժողովրդագրական զարգացումների վրա:

– Ամեն ինչով է պայմանավորված: Ես չեմ ցանկանում անձնավորել, բայց մեր երկրի ղեկավարությունը պետք է մտածի և տա մարզպետների գործունեության գնահատականը: Ես մի առաջարկություն եմ արել, որ մարզպետների տիկնանց և զոքանչների հարստությունը պետք է համեմատել մարզի սոցիալ-տնտեսական վիճակի հետ: Եվ կտեսնեք, որ ամենավատ հատվածներում ամենահարուստ զոքանչ ունեցող մարզպետներն են կառավարում: Սա մի խայտառակ երևույթ է, մեր երկրում կաշառակերությունն արդեն կյանքի նորմ է դարձել, և ով ավելի շատ թալանի, նա ավելի եկար կմնա իր պաշտոնին: Իսկ սրա արդյունքներից մեկը, իհարկե, բնակչության փախուստն է երկրից:

Եվ ես ցավով եմ նշում, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզն այս վիճակում է: Եթե երկրի ղեկավարությունը գոնե մի քիչ մտածում է երկրի ապագայի մասին, պետք է իր գնահատականը տա: Ինչպես կարող են այդ մարդիկ պաշտոնավարել, եթե իրենց մարզում նման ժողովրդագրական վիճակ կա: Ո՞վ է պատասխանատու այս վիճակի համար: Մարզպետների պաշտոնն անձնական բիզնես է դարձել, այսօր ով որտեղ մտնում է, անձնական հարցեր է լուծում և իր առջև որևէ խնդիր չի դնում: Բայց Սյունիքն այսօր Հայաստանում Երևանից հետո երկրորդ մարզն է իր տնտեսական հնարավորություններով: Ունենալ նման հնարավորություն և նման սարսափելի ժողովրդագրական վիճա՞կ ստանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում