Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

«Մեծ փողերի ժամանակ ազգային պատկանելությունը վերանում է»

Ասում է վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն
– Պարոն Ցինցաձե, վերջին շրջանում Վրաստանում հայերի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ բացահայտումներ են լինում: Լրտեսությանն առնչվող պատմությունը դեռ չավարտված, հիմա էլ ուրանի վաճառքի հետ կապված պատմությունն է երեւան եկել: Ըստ ձեզ, այս ամենը պատահականությո՞ւն է, թե՞ այդուհանդերձ, ռուս-վրացական լարված հարաբերությունների անդրադարձը Հայաստանի վրա:
– Հիմա, երբ, ըստ երեւույթին, լարված են Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, իհարկե, ռուսական կողմը ամեն գնով փորձելու է ինչ-որ կերպ օգտագործել բոլոր երեւակայելի եւ աներեւակայելի շղթաները: Բայց քանի դեռ քննությունն ավարտված չէ, քանի դեռ հստակ տեղեկություն չկա, հիմա մեկնաբանել այդ ամենը շատ բարդ է: Ես կարող եմ միայն ասել այն, որ Մոսկվայի եւ Թբիլիսիի այսօրվա հարաբերությունները, իհարկե, բարենպաստ հող են ստեղծում նման լրտեսական գործունեության համար` թե՛ այս եւ թե՛ այն կողմում: Այնպես որ, մեզ այլ բան չի մնում, քան սպասել ավելի հստակ տեղեկատվությունների: Իսկ ինչ վերաբերում է հայերին, ապա կասեմ, որ հանցագործությունը ազգություն չունի, այդտեղ նաեւ վրացիներ են խառնված: Ցանկացած հանցագործ էլ կարող էր դրանով զբաղվել, այդ թվում եւ ազգությամբ հայերը: Այնպես որ, ես հիմա շեշտը չէի դնի հանցագործների էթնիկ պատկանելության վրա` հայ է, վրացի է, ռուս է, պորտուգալացի է: Երբ մեծ փողերի հոտ է գալիս, այն ժամանակ ազգային պատկանելությունը վերանում է, եւ սկսվում է ինտերնացիոնալ գործունեություն:
– ՀՀ երկու քաղաքացիներին դեռեւս մարտ ամսին են ձերբակալել, բայց այդ լուրը հրապարակվել է միայն երկու օր առաջ: Դա պատահականությո՞ւն էր, թե՞ Վրաստանի կողմից Հայաստանին ուղղված մեսիջ:
– Եթե ձեզ հետաքրքրում է` արդյո՞ք այս ամենը կազդի հայ-վրացական հարաբերությունների վրա, ապա կարծում եմ` ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Վրաստանը երկուսն էլ շահագրգռված են մեկ քաղաքական ուղեգծով, այն է` որ նման դեպքերը թյուրիմացություն են: Անգամ բարեկամ երկրների առանձին քաղաքացիներ կարող են նման ֆոկուսներով զբաղվել: Այնպես որ, ես չէի շեշտադրի եւ ընդգծի այն հանգամանքը, որ հենց հայերը կամ հենց վրացիները դա արեցին: Էթնիկ պատկանելությունը ոչ թե երկրորդական, այլ տասներորդական է այս պարագայում:
– Այսինքն, կարծում եք, այս պատմությունից հետո հայ-վրացական հարաբերություններում բացասական փոփոխություններ չե՞ն լինի:
– Իհարկե, դա միջպետական հարաբերությունների վրա չի ազդի: Օրինակ` դուք մի պատգամավոր ունեք` Շիրակ Թորոսյան, ես նրան անձամբ չեմ ճանաչում, ծանոթ եմ միայն էպիստոլյար ձեւով, կարդում եմ ինտերնետում նրա հայտարարությունները, այ նման պատգամավորները չեն նպաստում հայ-վրացական հարաբերությունների ամրապնդմանը, բայց դա առանձին դեպք է: Իսկ ինչ վերաբերում է միջպետական հարաբերություններին, ապա կարծում եմ` այնտեղ ամեն ինչ նորմալ է: Քանի որ թե՛ մեր, թե՛ ձեր ղեկավարները շատ լավ հասկանում են այն իրականությունը, որ 21-րդ դարում, առավել եւս այսօրվա իրավիճակում, Հայաստանը պետք է Վրաստանին, եւ Վրաստանը պետք է Հայաստանին: Այ դա իրականությունն է, իսկ մնացածը արդեն քնարերգություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում