Որոշ լրատվականներ փորձում են այս դեպքը որակել որպես կենցաղային հողի վրա վիճաբանություն: Ես հայտարարում եմ, որ այս ամբողջ միջադեպը քաղաքական հաշվեհարդար է, անձնական որևէ բանի հետ կապ չունի: Այս մասին քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:
«Ես այն մարդկանցից եմ, որ մարդկանց չեմ հայհոյում, այն էլ հեռախոսով: Ես կարող եմ հայհոյել միայն այն դեպքում, երբ ինձ հեռախոսով հայհոյեն: Գործի վարույթը ցույց կտա, որ սա քաղաքական հաշվեհարդար էր»,- նշեց ազատամարտիկը: