Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը Պեկին այցի ընթացքում հայտարարել է, որ երկիրը պատրաստ է նպաստել յուանի միջազգայնացմանը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նա նաև ողջունել է Չինաստանի ներդրումներն ապագա միջուկային նախագծերում։
Օսբորնը նշել է, որ Մեծ Բրիտանիայում տեսնում են չինական ներդրումների հնարավորություն նաև գերարագ երկաթուղային ցանցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը նախատեսում է Չինաստանի «կանոնավորված ազատականացում»։