Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը վերականգնվել է վնասվածքից:
Իսպանիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքի փոխանցմամբ` բրազիլացի պաշտպանը հայտավորված է Լա Լիգայի 4-րդ տուրում կայանալիք «Լևանտե»-ի հետ խաղին:
Հիշեցնենք, որ Ալվեսը վնասվածք էր ստացել Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային տուրում` Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ հաղթական խաղում (1:0): Պաշտպանը բաց է թողել մոտ 1 ամիս: