Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում «Ռոմա»-ի դեմ հանդիպմանը Լուիս Սուարեսի խփած գոլի դրվագում հռոմեական ակումբի պաշտպան Լյուկա Դինը վնասվածք էր ստացել:
Կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին շտապել է օգնել մրցակցին՝ չտոնելով խաղընկերոջ խփած գոլը:
Հիշեցնենք՝ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մրցաշարի հաջորդ տուրի շրջանակներում կատալոնացիները սեպտեմբերի 29-ին կընդունեն «Բայեր»-ին: