Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թուրքիան և Ռուսաստանը ունեն ընդհանուր նպատակներ

Երեկ Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ֆերիդուն Սինիրլիօղլուի հանդիպումը:

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սոչի էր ժամանել Բաքվից, որտեղ նախօրեին Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հետ քննարկում էր տարածաշրջանի խնդիրները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Թուրքիան Ադրբեջանի ոչ միայն ընկերն է, այլև ռազմավարական գործընկերը, ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկրներից է։ «Մենք տարածաշրջանում մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանին։ Մենք Ադրբեջանի կողքին ենք և կմնանք նրա կողքին»։ Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է հարցն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելուն: «Այդ խնդրի լուծումը ճանապարհ կհարթի ողջ տարածաշրջանի զարգացման համար»,- ասել է նա։

«Ղարաբաղյան խնդրի լուծումն հետաձգալն անթույլատրելի է: Շատ սխալ է, որ ադրբեջանական հողերի մի մասը գտնվում է օկուպացման մեջ, և այդ փաստը որպես շարքային իրադարձություն է ընկալվում,- Բաքվում հայտարարել էր Սինիրլիօղլուն` հավելելով,- Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված կողմերից և ոչ մեկը չպետք է այս հակամարտությունը որպես սառեցված ընկալի: Սառեցված գործընթացը ցանկացած պահի կարող է պայթել»:

Ինչ վերաբերում է այսօր Սոչիում կայացած բանակցություններին, ապա դրանց օրակարգում, մի շարք այլ տարածաշրջանային խնդիրների հետ միասին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ևս ընդգրկված էր: Ռուսաստանյան աղբյուրները նաև տեղեկացնում են, որ Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր մի շարք տնտեսական թեմաներ են քննարկել, մասնավորաբար՝ «Թուրքական հոսք» գազատարի և «Ակկույու» ատոմակայանի շինարարության հարցերը: «Չնայած այս կամ այն հարցում որոշ տարաձայնություններին, Թուրքիան և Ռուսատանն ունեն ընդհանուր նպատակներ, և տարածաշրջանն ապակայունացնող իրադարձություններն անհանգստացնում են երկու երկրներին,- լրագրողներին ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

Ռուսաստանն ու Թուրքիան երկրներ են, որոնք ունեն հագեցած օրակարգ տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ: Մեր երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի ակտիվ երկխոսություն տարբեր ասպարեզներում: Թուրք նախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ քննարկվող առաջնահերթ հարցերից են ինչպես Սիրիական ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը, այնպես էլ մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Լավրովն էլ իր հերթին նշել է, որ իրենց երկրների միջև հաստատված է արդյունավետ երկխոսություն, հատկապես սիրիական խնդրի վերաբերյալ` հիմնված փոխադարձ վստահության վրա:

Սերգեյ Լավրովի և Ֆերիդուն Սինիրլիօղլուի բանակցությունները երեկ անցել են փոքր-ինչ նյարդային մթնոլորտում: Պատճառը նախօրեին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հնչեցրած հայտարարությունն է, որում Թուրքիայի Հանրապետության ղեկավարը թափանցիկ ակնարկներ էր հնչեցնում Մոսկվայի հասցեին` մեղադրելով ռուսական իշխանություններին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին սպառազինություն մատակարարելու մեջ:

MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի ժամանակ ունեցած ելույթում խստորեն քննադատել է Ռուսաստանին Սիրիային ռազմական տեխնիկա մատակարարելու համար:

«Տեսե՛ք, մի շարք երկրներ մինչև հիմա ինքնաթիռներ են մատակարարում Սիրիային, շարունակում են օգնություն ցուցաբերել։ Սակայն երբ ես արտահայտվեցի այդ մասին, նրանք կանչեցին մեր դեսպանին և հարցրին, թե ինչ նպատակով է դա արվել։

Զենքի մատակարարումների մասին խոսում եմ ոչ թե ես, այլ ձեր պաշտոնյաները։ Դա միայն մեր պնդումը չէ, նրանք իրենք են բաց խոսում այդ մասին, այդ թվում՝ նաև միջազգային հանդիպումների ժամանակ։

Երկու միլիոն սիրիացի այստեղից գնում են ոչ թե Ռուսաստան, ոչ թե Իրան, այլ՝ իմ երկիր։ Դրա համար վճարում ենք մենք։ Ներկա դրությամբ մենք սիրիացի փախստականներին օգնելու համար ծախսել ենք 6.5 միլիարդ դոլար։ Թուրքիան հումանիտար օգնություն է հատկացնում տուժածներին, իսկ մյուսները զենք են մատակարարում Սիրիային»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան ու Ռուսաստանը մոտ են եղել Սիրիայի հարցում կոնսենսուս ձեռք բերելուն, սակայն հետագայում իրավիճակը փոխվել է:

«Ես այդ հարցը պարոն Պուտինի հետ քննարկել եմ Բաքվի խաղերի ժամանակ։ Ինձ թվաց, թե մենք փոխըմբռնման ենք եկել։ Մենք որոշեցինք դրա լուծումը հանձնարարել մեր արտգործնախարարներին։ Սակայն հետագայում Ռուսաստանից արված հայտարարությունները պարզապես շոկի մեջ գցեցին ինձ»,- ասել է նա։

Չնայած երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրներին, Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 23-ին, Մոսկվայում սպասվում է Պուտին-էրդողան հանդիպում, որի շուրջ երեկ պայմանավորվել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները: Այդ օրը տեղի է ունենալու նաև Մոսկվայի նոր մզկիթի բացման արարողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում