Կատալոնական «Բարսելոնա»-ն կարող է հայտավորել կիսապաշտպան Արդա Թուրանին կամ պաշտպան Ալեյշ Վիդալին, որպեսզի վերջիններս կարողանան մասնակցել Իսպանիայի առաջնությանը, քանի որ ներկա պահին «Բարսելոնա»-ի հայտացուցակից բացակայում է վնասվածք ստացած կիսապաշտպան Ռաֆինյան, տեղեկացնում է Football Espana-ն:
Հաղորդվում է, որ «Բարսելոնա»-ի վրա դրված արգելքը կարող է չեղարկվել, քանի որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի օրենսգրքի 124-րդ կետը թույլ է տալիս ակումբներին փոխարինել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների գրանցումը: