Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը, ով վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղի ընթացքում, մարզվել է ընդհանուր խմբում, տեղեկացնում է barcastuff-ը:
Ըստ աղբյուրի՝ բրազիլացին կարող է մասնակցել «Բարսելոնա»-ի առաջիկա հանդիպմանը:
Նշենք, որ «Բարսելոնա»-ն սեպտեմբերի 20-ին կմրցի «Լևանտե»-ի հետ: