Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյանը հեռանում է մեծ սպորտից: Այս մասին ասել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
«Ռոման Ամոյանը մեր լավագույն ըմբիշն է եղել: Մենք իրենից շատ գոհ են և շնորհակալ ենք: Նա այնքան մեդալներ է նվաճել Հայաստանի համար, որ մենք միայն պետք է շնորհակալ լինենք: Մենք առանձին լուրջ զրուցել ենք, և նա ինձ ասաց, որ այլևս չի կարող գոտեմարտել»,- ասել է Ջուլֆալակյանը:
Ռոման Ամոյանը Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և եռակի արծաթե մեդալակիր:
Աղբյուրը՝ Armenpress.am