Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

«Չենք ուզում երկրորդ անգամ սխալվենք». Ազատամարտիկների դաշինքի անդամ Գագիկ Մելքոնյանը «Ո՛չ» ճակատին միանալու մասին

Ազատամարտիկների դաշինքը եռյակի փետրվարյան պայքարի ակտիվ աջակիցներից էր։ Այդ պայքարի տապալումից հետո պասիվացավ։ Եվ թեև մշտապես հայտարարում է, որ ժողովրդի կողքին է, սակայն մինչև հիմա նույնիսկ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել։ Դեռ չեն որոշել՝ միանում են «Ո՛չ»-ի ճակատին, թե ոչ։ Այս կապակցությամբ դաշինքում դեռևս մի փոփոխություն է տեղի ունեցել։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Սերժ Սարգսյանին ամենախիստ քննադատող Ռուստամ Գասպարյանն է լքել է դաշինքը։ Նա Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո որոշել է փրկել մանդատը, չի միանում «ոչ»-ի պայքարին։ ԱԴ-ի անելիքների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ։

-Ազատամարտիկների դաշինքը ստեղծվեց եռյակի թեժ պայքարի ժամանակ, երբ ակտիվ մասնակցում էր իշխանափոխության գործընթացին և հայտարարում էր, որ ժողովրդի կողմից է: Ինչու այդ պայքարի տապալումից հետո ազատամարտիկների դաշինքը պասիվացավ և մասնակից չէ հանրային ընդվզումներին:

-Մենք չենք պասիվացել: Ազատամարտիկների դաշինքը միշտ իր աշխատանքները կատարել է: Ոչ թե քաղաքականությունը պետք է ակտիվանա, որ մենք ակտիվանանք, մենք ոնց կանք, այնպես էլ մնացել ենք: Մեր նշանաբանը եղել է. «Մենք մեր ժողովրդի կողքին ենք», և մենք մեր ժողովրդի կողքին ենք մինչև էսօր, ու միշտ ժողովրդի կողքին ենք լինելու:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված՝ հիմա ակտիվանում են, ձևավորվում են «Ոչ»-ի ճակատներ, ի՞նչ աշխատանքներ են ընթանում դաշինքում այս ճակատներին միանալու կապակցությամբ: «Ոչ»-ի ճակատում լինելո՞ւ եք:

-Մեր խորհրդի նիստում որոշվեց վարչության նիստ անել, վարչության նիստում կքննարկենք, կորոշենք, թե ինչ պետք է անենք:

-Ի՞նչ դիրքորոշում ունեք՝ սահմանադրական փոփոխությունների հետ կապված:

-Մի բան կարող եմ ասել. ներկայիս սահմանադրությունը չի խանգարում մեր իշխանավորներին, որ արտագաղթը դադարեցնեն, որ կոռուպցիան վերանա: Էս սահմանադրությամբ չե՞ն կարող գողերին ու ավազակներին բռնել: Ո՞վ է իշխանություններին խանգարել, որ ժողովուրդը լավ ապրի, սահմանադրությո՞ւնն է խանգարում, որ ժողովուրդը թողնում գնում է երկրից:

Խոսվում է, որ նոր սահմանադրությամբ ժողովրդի դերակատարումը կբարձրանա… Սրան մի քիչ դժվար է հավատալ: Մեր ներկայիս սահմանադրությունն էլ վատը չէ, այս սահմանադրությունով էլ կարելի է ժողովրդին պահել շատ լավ, մեր ժողովրդի ու երկրի մասին մտածել:

-Եթե նույն մարդիկ են մնում իշանության մեջ դերակատար, և փոխվում է սահմանադրությունը ոչինչ չի՞ փոխվում:

-Ի՜նչ պիտի փոխվի:

-Դուք էլ եք համոզվոծ, որ իշխանության վերարտադրության համար է դա արվում:

-Ես չեմ կարող ասել, բայց եթե այս Սահմանադրությունը վատն էր, ինչու չէին մինչև հիմա փոխում: Այս Սահմանադրությունը չի խանգարում, որ կարողանան լավ կառավարել երկիրը:

-Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն հանգամանքը, որ այն քաղաքական ուժերը, որոնք կտրուկ դեմ էին արտահայտվում այդ փոփոխություններին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո փոխեցին իրենց դիրքորոշումը, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստանը»

-Ես չեմ կարող ասել, թե նրանք ինչ են մտածում: Բայց «Բարգավաճ  Հայաստան» կուսակցությունը նահանջ ապրեց, երբ որ ամբիոններից, հեռուստատեսությամբ գոռում էին, գոչում էին, բայց փոխեցին իրենց կարծիքը, դա արդեն ուրիշ բան է էլի: Պայքարում էին, դրա համար հիմա մենք զարմացած ենք: Գոյություն ունի աձնական շահ. մարդիկ կան, որ կուսակցությունների մեջ մտնում են անձնական շահի, ոչ թե գաղափարի համար: Մենք արդեն տեսել ենք, որ մարդիկ էս ճամբարից էն ճամբար են վազում:

Իսկ մենք չենք նահանջել, մենք ժողովրդի կողքին ենք, երբ ժողովուրդը ոտքի կանգնի, մենք նրա կողքին կլինենք:

-Դա նշանակում է, որ դուք հիմա ժողովրդի կողքին եք լինելու ու «ոչ» եք ասելո՞ւ: Թե՞ դուք ուղղակի ուզում եք ճշտել, տեսնել, ովքեր են լինելու «Ոչ»-ի ճակատում, հետո նոր որոշեք:

-Ո՛չ: Մենք արդեն մի անգամ տեսանք, որ կուսակցությունները եռյակ կազմեցին, քառյակ կազմեցին, մենք արդեն փորձ ունենք: Մենք քաղաքականությունից հեռու մարդիկ ենք, մենք զինվորական ենք և չենք ուզում երկրորդ անգամ սխալվել: Մեր վարչության նիստում մեր անելիքը կորոշենք:

Չսխալվելու համար ուզում եք երաշխիքնե՞ր ունենալ՝ պայքարը մինչև վերջ կշարունակեն, թե ոչ:

-Իհարկե: Եթե մեկի հետ ճանապարհ ես գնում, պետք է իմանաս՝ ում հետ ես գնում: Եթե ճանապարհի կեսից ընկերդ չշարունակի, արդեն ամբողջ ծանրությունը քեզ վրա է մնում: Դրա համար մենք այս ընթացքում հանդիպումներ ենք ունենալու, ճշտելու ենք ինչ նպատակներ ունեն. այս բոլոր քաղաքացիական նախաձեռնությունները նույն նպատակը չէ, որ ունեն: Մենք համոզվել ենք, որ մարդիկ նույնիսկ շինծու բաներ են սարքում:

ՀԱԿ-ը հստակ «ոչ» է ասում, դա երաշխիք չէ՞, որ մինչև վերջ կգնա:

ՀԱԿ-ը միայն «ոչ» ասելով ի՞նչ է տալու: ՀԱԿ-ը կամ կուսակցություններն ու նախաձեռնությունները միանում են «Ոչ»ին, բայց էդքանով ոչ մի բան չեն կարող անել: Նրանք ոչ թե վստահություն չեն ներշնչում, այլ ընդհակառակը՝ ինչքան միանան, ձնագնդի նման կմեծանան: Հնարավոր է հետաձգեն հանրաքվեն: Ամբողջ Ժողովուրդը չի ուզում Սահմանադրություն փոխել:

-Ինչպես եք վերաբերում Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռուստամ Գասպարյանի վարքագծին, ով Սերժ սարգսյանի հետ հանդիպումից հետո կերպարանափոխվել էր և պարզ էր, որ չի պայքարելու:

Ամեն մարդ ինքն է որոշում իր ճակատագիրը, իր ուղին: Ինքը թող իր հետևից կանգնած կռված տղաներին պատասխան տա իր վարքագծի մասին: Ռուստամը բանավոր ասել է, որ չի շարունակում դաշինքի հետ լինել և չի մասնակցելու նիստերին:

-Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարողների շրջանում կարծիքներ կան, որ այդ առիթը պետք է մոբիլիզացնել ժողովրդին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ: Դուք ի՞նչ եք կարծում:

-Ժողովուրդը նախագահի հրաժարականը չի պահանջի, հրաժարականի պահանջ չկա: Ժողովուրդը կա՛մ «այո» պետք է ասի, կա՛մ «ոչ»՝ սահմանադրական փոփոխություններին: Իշխանափոխություն չի լինելու: Ուժեղ ընդդիմություն չկա, կարող եմ ասել, որ ընդդիմություն չկա էլ: Ժողովուրդը խելացի ժողովուրդ է, էն ժողովուրդը չի, որ ելնի տապալի: Մենք էսքան բանի միջով անցանք, քաղաքացիական պատերազմ չեղավ: Հզոր ընդդիմություն եթե լիներ, ժողովուրդը կհավատար իրեն, խաղաղ ճանապարհով կկարողանար ասել՝ զիջե՛ք իշխանությունը. բայց դա էլ չեղավ:

-Շատ է խոսվում Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին, և այն մասին, որ նա «Ոչ»-ի գլխավոր շահառուներից է:

-Ես չեմ կարող պատկերացնել, որ Քոչարյանը կգա: Քոչարյանը չի գա, իրեն չեն թողնի, որ գա: Ինքը չի կարող ընդդիմադիր դառնալ:

-Ի՞նչ խնդիրներ կան, որոք խանգարում են ընդդիմությանը համախմբված և վճռական պայքարի ելնելու և մինչև վերջ գնալու:

-Միասնություն չկա, և շուտ կարող են իրար դավաճանել: Վախ կա մեջները: Ամողջ ժողովրդի մեջ վախ կա, չեն կարող թոթափել էդ վախը: Մարտի 1-ից չեն վախենում, վախենում են մի կտոր հաց կորցնելուց, իրենց էրեխեքից: Ժողովրդի մեջ հավատ չկա, ասում են՝ մեր ինչի՞ն է պետք, ով էլ գա, նույննա լինելու: Միշտ ժողովրդին հանում են ոտի, եռում-եռում է, ու սառը ջուր են լցնում՝ տարբեր եղանակներով: Դրա համար ժողովուրդը հավատը կորցնում է: Դրա համար ժողովուրդը մտածում է, որ իշխանությունն է սարքում, ոտքի հանում, որ խաղա ժողովրդի զգացմունքների հետ:

Կարծում եք, որ ժողովուրդը փետրվարից հետո հիասթափվա՞ծ է:

-Իհարկե: Ես չեմ հավատում, որ ժողովուրդը վաղը կարող է ոտքի կանգնել:

Դրա համա՞ր եք դուք հապաղում, ուզում եք ինչ-որ բանե՞ր ստուգել ժողովրդի շրջանում, հետո ակտիվանալ:

-Մենք ազատամարտիկներ ենք, մեր խնդիրն ուրիշ է: Բոլոր ազատամարտիկներն առաջին հերթին մտածում է մեր սահմանների մասին: Մենք զոհեր ենք տվել, մենք էս երկիրին հաղթանակ ենք բերել, ո՞նց կարող ենք հանգիստ նստել ու չմտածել մեր երկրի մասին: Մտածում ենք ի՞նչ խնդիրներ պիտի լուծենք, վաղը եթե պատերազմ լինի, ի՞նչ ենք անելու, ո՞ր ճակատում ենք լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում