Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը նշել է իր համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, տեղեկացնում է AS-ը:
«Մարդիկ միշտ խոսում են Մեսսիի կամ Ռոնալդուի մասին, սակայն ինձ համար աշխարհում լավագույն ֆուտբոլիստը Նեյմարն է:
Կարծում եմ, որ նա «Բարսելոնա»-ում ավելի փայլուն է հանդես գալիս, քան Բրազիլիայի հավաքականում: Նրան փայլուն ապագա է սպասվում»,- հայտարարել է Կառլոսը: