Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռաֆինյոն «Ռոմա»-ի հետ երեկ կայացած խաղում (1:1) վնասվածք է ստացել։ Ռաջա Նաինգոլանի՝ 65-րդ րոպեին կատարած կոպիտ սահանկումից հետո Ռաֆինյան չէր կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել էր։
Ռաֆինյան այսօր բուժզննում է անցել, որից հետո հայտնի է դարձել, որ նա ստացել է աջ ենթածնկային հոդի և ծնկահոդի հետին ջլերի կտրվածք։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Ռաֆինյան մոտ ժամանակներս վիրահատության կենթարկվի։ Բժիշկների նախնական կանխատեսումներով՝ նա ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։