Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն մեկնաբանել է «Ռոմա»-ի հետ երեկ կայացած խաղում մրցակցի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի՝ մոտ 45 մետրից խփած գոլը։
«Տեր Շտեգենը մեղավոր չէ, Ֆլորենցիի հարվածն անթերի էր։ Գոլը բացառապես կապված է Ֆլորենցիի հաջողության հետ։
Տեր Շտեգենը հաջող է հանդես գալիս՝ ակտիվացնելով կենտրոնական պաշտպանների խաղը»,- հայտարարել է Պիկեն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կայացած «Ռոմա» – «Բարսելոնա» խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։