Symphony ընկերությունը գործարկել է սոցիալական հարթակ՝ նախատեսված Ուոլ Սթրիթի ֆինանսական կազմակերպությունների համար։ Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Հարթակը տրամադրում է նորություններ և ֆինանսական վերլուծաբանների տվյալներ, այն ինտեգրվում է էլեկտրոնային փոստի հետ։ Արտաքուստ ծառայությունը նման է Twitter-ին։ Դրանում գործում է հեշթեգների համակարգ։
Շնորհիվ հարթակի՝ Symphony-ն մտադիր է մրցակցել Bloomberg LP-ի և Thomson Reuters-ի տերմինալների հետ։