5 քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը (49:0, 26 նոկաուտ) տոնել է մարզական կարիերայի 49-րդ և վերջին հաղթանակը:
Նա միավորների տարբերությամբ մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել իր հայրենակից Անդրե Բերտոյի (30:4, 23 նոկաուտ) նկատմամբ:
«Բերտոն մեծ սիրտ ու շատ ամուր ծնոտ ունի: Վատ մենամարտ չէր: Անդրեն փորձում էր կոշտ գործել, բայց մեր դիմակայությունում որոշիչ եղավ փորձը: Այսօր ես նրանից ուժեղ գտնվեցի»,- Մեյուեյզերի խոսքերը մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ Մեյուեյզերն ավելի վաղ հայտարարել էր, որ Բերտոյի հետ մենամարտը վերջինն է լինելու է իր մարզական կարիերայում: Նա հայտարարել էր, որ իրեն նույնիսկ իննանիշ գումար են առաջարկել բռնցքամարտից չհեռանալու համար, բայց կարիերան ավարտելու որոշումը վերջնական է:
Բերտոյի նկատմամբ հաղթանակից հետո Մեյուեյզերը հաղթանակների թվով կրկնել է Ռոկի Մարչիանոյի ռեկորդը: