Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Խաղաղության ժամանակը եկել է. հարցազրույց Ջեյմս Ուորլիքի հետ ղարաբաղյան կարգավորման շուրջ

  ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հարցազրույցը «Ամերիկայի Ձայնին»

– Դուք վերջերս սոցիալական ցանցերում հարց եք բարձրացրել, թե արդյոք Հայաստանում և Ադրբեջանում կգտնվեն նոր Աբրահամ Լինքոլններ, որոնք խաղաղություն կբերեն: Արդյո՞ք դա նշանակում է, թե ժողովուրդները պատրաստ չեն խաղաղությանը և այն պետք է հարկադրվի նրանց:

– Ուրախ եմ կրկին անգամ ձեզ հանդիպել Պետքարտուղարությունում: Շնորհակալություն ինձ Թվիթերով հետևելու համար և հույս ունեմ, որ դուք ինձ կհետևեք նաև Ինստագրամում, որտեղ ես սկսել եմ լուսանկարներ տեղադրել: Ես նախատեսում եմ այնտեղ տարածաշրջան կատարած այցերի լուսանկարները տեղադրել:

Հավատում եմ, տարածաշրջանի ժողովուրդները պատրաստ են խաղաղությանը, սակայն արդյոք առկա՞ է քաղաքական կամք՝ բանակցությունների միջոցով կարգավորմանը հասնելու համար:

Ես չեմ ցանկացել համեմատություններ անել Աբրահամ Լինքոլնի և տարածաշրջանում որևէ մեկի միջև, սակայն, առաջնորդների կողմից քաղաքական կամք կպահանջվի, որպեսզի որոշեն, որ ժամանակն է եկել խաղաղության և մենք՝ համանախագահներս, Միացյալ Նահանգները, ցանկանում ենք օգնել բանակցությունների միջոցով հասնելու կարգավորմանը և տևական խաղաղության հաստատմանը: Ժամանակը  եկե՛լ է, և ես հավատում եմ, որ մարդիկ կողջունեն բարգավաճումը, որն այն տարածաշրջան կբերի խաղաղությունը: Տարածաշրջանն՝ ինքը կփոխվի, եթե մեզ հաջողվի խաղաղ կարգավորման հասնել:

– Ավելի վաղ առաջնորդները պարտավորվել էին շարունակել բանակցային գործընթացը: Արդյո՞ք այն շարունակվում է և արդյո՞ք երկու նախագահների հանդիպում տեղի կունենա:

– Երկու նախագահներն էլ մեզ ասել են, որ իրենք ցանկանում են արագացնել բանակցությունները, և մենք դա ողջունում ենք: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում մենք երկու արտգործնախարարներին կհանդիպենք, և կնախապատրաստենք այս տարվա վերջում նախագահների հանդիպումը: Այնպես որ, մենք պատրաստվում ենք արտգործնախարարների հետ մանրամասներ քննարկել և աշխատել նախագահների սպասվող հանդիպման օրակարգի շուրջ:

– Այս տարի շփման գծում գրանցված բռնությունների աստիճանը հատկապես էր սրվել: Դա ինչի՞ հետ է կապված:

– Մենք շատ մտահոգված ենք  վերջին դեպքերի կապակցությամբ, որոնք իրոք սաստկացան տարվա սկզբին: Փաստորեն, հունվարը հրադադարի հաստատումից ի վեր ամենամահացու ամիսն էր: Բարեբախտաբար դրան հաջորդեց որոշակի խաղաղ ժամանակաշրջան, սակայն այժմ մենք տեսնում ենք, որ լարվածությունը վերադառնում է:

Երբ ես ստանձնեցի համանախագահի պաշտոնը, վտանգը բխում էր դիպուկահարների կողմից, որոնք, շփման գծի երկու կողմերում տեղակայված, միմյանց էին կրակում: Մարտավարությունը, սակայն, փոխվել է. այժմ հարձակումներ են տեղի ունենում, ականանետեր և այլ ծանր հրետանի է օգտագործվում, և ցավոք մենք ականատեսն ենք լինում քաղաքացիական անձանց կորուստների: Դա անընդունելի է, և մենք պնդում ենք, որ  կողմերն անեն ամեն ինչ՝ այս կորուստներից խուսափելու համար:

Այս կապակցությամբ, կարևոր է խաղաղ կարգավորմանը հասնել, որպեսզի մենք վերջապես տարածաշրջանում խաղաղություն հաստատենք:

– Կա՞ն արդյոք հավելյալ միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել հրադադարի խախտումից խուսափելու համար:

– Մենք աջակցում ենք վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր միջոցները  և ցանկանում ենք աշխատել կողմերի հետ այդ ուղղությամբ: Մենք երկար ժամանակ աջակցել ենք ԵԱՀԿ-ի շրջանակներում հետաքննության մեխանիզմների ներդրմանը, և հույս ունենք, որ Ադրբեջանն այդ հետաքննության մեխանիզմը ճանաչելու միջոց կգտնի։ Սակայն մենք, որպես համանախագահներ, և Միացյալ Նահանգները՝ մասնավորապես,  պատրաստ ենք աշխատել կողմերի հետ մարդկանց միջև համագործակցության ծրագրերի ուղղությամբ և վստահության ամրապնդման ծրագրերի շուրջ:

– Հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակասությունները՝ արդյո՞ք դեռևս կարո՞ղ է համագործակցություն տեղի ունենալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Մինսկի խմբի շրջանակներում:

– Ինչպես տեղյակ եք, մեր և Մոսկվայի միջև բազմաթիվ լարվածություններ կան, սակայն, Լեռնային Ղարաբաղը դրանցից մեկը չէ: Մենք պատրաստակամ ենք Ռուսաստանի հետ համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հայթայթման ուղղությամբ: Ես սերտ համագործակցում եմ Ռուսաստանի իմ գործընկերոջ և  Ֆրանսիայի իմ գործընկերոջ հետ։  Եվ մենք հանդիպում ենք երես առ երես: Մենք ողջունում ենք Ռուսաստանի ակտիվ ներգրավումը կարգավորման հայթայթման գործընթացում:

– Մինսկի խումբը գործում է 20 տարիների ընթացքում. Արդյո՞ք այս տարիներին կողմերը ավելի են մոտեցել խաղաղության հաստատմանը:

– Անցյալում կային հնարավորություններ, որոնք մենք բաց ենք թողել: Ես գիտեմ, որ մարդիկ դժգոհ են. 20 տարի շարունակ այս հակամարտությունը շարունակվել է և հիմա առաջընթաց գրանցելու ժամանակը եկել է: Կարևոր է, որ առաջնորդները մոտ են, նրանք միմյանց հետ խոսում են, և կարծում եմ, մեզ անհրաժեշտ է շարունակել նրանց հետ  աշխատանքը, որպեսզի խորացնենք այս բանակցությունները և պատրաստենք նախագահների հանդիպումը, որը, հույս ունենք, տեղի կունենա տարվա վերջին։

– Նախագահների հանդիպմանը վերաբերող հավելյալ մանրամասներ կա՞ն:

– Մենք դեռևս մանրամասների չենք տիրապետում, ու նաև դրա համար ենք ցանկանում խոսել արտգործնախարարների հետ Նյու Յորքում, որպեսզի որոշենք նախագահների հանդիպման տեղն ու ժամկետները: Ինչպես գիտեք, նրանք հանդիպել էին մի քանի տարվա դադարից հետո Վիեննայում, որտեղ շատ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ. երկու առաջնորդների առանձնազրույցը մեկ և կես ժամից ավելի տևեց: Դրանից հետո նրանք հանդիպեցին Սոչիում, ինչպես նաև՝ Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Իսկ նախորդ տարվա վերջին  նրանք հանդիպեցին Փարիզում: Այժմ ժամանակն է շարունակել հանդիպումները: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում նրանք որոշակի առաջընթաց են գրանցել: Մենք ականատեսն ենք եղել որոշ առաջընթացի։ Ամեն ինչը չէ համաձայնեցված անշուշտ, սակայն դա ևս մեկ հիմնավորում է, որպեսզի նրանց հանդիպումը կազմակերպենք:

 

Լուսանկարը՝  PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում