Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձել է Լաս-Վեգասի աշխարհի առաջնությունից։
«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի պատվիրակությանը դիմավորեցին բազմաթիվ երկրպագուներ, պատվիրկության անդամների հարազատները, ՀԱՕԿ-ի, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։ Արթուրի մեդալը միակն էր մեր ընտրանու կազմում։