Լաս-Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի 2014թ. առաջնությունում 98 կգ քաշային կարգում փայլեց Արթուր Ալեքսանյանը:
Ալեքսանյանը ֆանտաստիկ ելույթին չեմպիոնական վերջակետ դրեց: Եզրափակչում Արթուրի մրցակիցը հանրահայտ ըմբիշ Հասեմ Ռեզաին էր: Գոտեմարտն ավարտվեց 3:0 հաշվով` Արթուրի հաղթանակով:
Այսպիսով` 23-ամյա ըմբիշը մարզական կարիերայում երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն` կրկնելով 2014թ. Տաշքենդում գրանցած արդյունքը: