Brent նավթի գինն իջել է մեկ բարելի դիմաց 50 դոլարից։ Այսօր առավոտյան նավթի այդ տեսակի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում հասել է 49.26 դոլարի։
WTI նավթի գինը Նյու Յորքի NYMEX բորսայում մեկ բարելի դիմաց կազմել է 45.67 դոլար։
Շաբաթ օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել էր անցկացնել ՕՊԵԿ-ի գագաթնաժողով՝ մեխանիզմների համաձայնեցման համար, որոնք թույլ կտան կայունացնել իրավիճակը՝ կապված նավթի գների հետ։
Երեկ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են ընդունել կրճատել բյուջետային ծախսերը՝ կապված համաշխարհային բորսաներում նավթի գների անկման հետ։