«Ես այսօր չեմ տեսնում կոնկրետ տեխնոլոգիաներ, որոնց միջոցով Թուրքիան կամ Իրանը կարող են մեծացնել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասում»,- նման տեսակետ հայտնեց Գայդարի անվան համալսարանի գիտաշխատող, Հյուսիսային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Կազյոնինը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքով՝ Թուրքիան դեռ 90-ականներին իր գործողությունները հետխորհրդային տարածքում կառուցում էր թյուրքական ժողովուրդների ազգայնական շարժումների հիման վրա, սակայն այսօր դա անել Հյուսիսային Կովկասում՝ ծայրաստիճան դժվար կլինի: «Հյուսիսային Կովկասի թյուրքական էթնոսների կողքին այսօր կան զգալի թվով էթնիկ հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ: Բայց այսօր նրանք կենտրոնացած են զուտ տեղական՝ առաջին հերթին հողային խնդիրների վրա, որից դժվար է միանգամից անցում կատարել, օրինակ, «Մեծ Թուրանի» կամ նմանատիպ այլ խնդիրներին:
Երկրորդ հերթին այդ կազմակերպություններն ու ակտիվիստները, որոնք հաճախ ընդդիմադիր են տեղական իշխանություններին, ընդգծում են իրենց լոյալությունը դաշնային իշխանություններին, այդ պատճառով էլ դժվար հետաքրքրվեն՝ ինչ-որ ժամանակ խաղեր տալ Անկարայի հետ»,- ընդգծեց փորձագետը:
Հարցին, թե արդյոք պատժամիջոցներից դուրս եկած Իրանը կարո՞ղ է իր դերը մեծացնել տարածաշրջանում, Կազյոնինը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Իրանին, ապա Հյուսիսային Կովկասում այն ընկալվում է որպես շիաական ուժ, իսկ իսլամի այն ուղղությունները, որոնք այսօր մեծացնում են իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասում, շիիզմից բավականին հեռու են:
Եթե խոսենք Թուրքիայի և Իրանի տնտեսական ներկայության մասին, ապա այն այսօր ակնհայտորեն բավարար չէ, որպեսզի շրջվի դեպի քաղաքականը:
Ռուս 20 միլիոն մուսուլմաններից, այդ թվում՝ Հյուսիսային կովկասում ապրող, ԴԱԻՇ-ի ահաբեկիչների շարքն են անցել 2 հազարից ոչ ավելին: Հարցին՝ արդյոք այս ֆոնին կարո՞ղ ենք խոսել ԴԱԻՇ-ի կողմից Ռուսաստանին սպառնացող վտանգների մասին, Կազյոնինն արձագանքեց. «Ոչ ավանդական իսլամը,- իսկ այդ տերմինի տակ ընդունված է հաշվի առնել իսլամական խմբավորումները, նշանակալից ազդեցություն են ունենում Ռուսաստանի որոշ մուսուլմանական շրջանների կյանքի վրա ՝ հատկապես Դաղստանի, չնայած դրանց ակտիվ հետևորդները բնակչության շատ քիչ տոկոսն են կազմում: Իսլամական պետության ահաբեկիչների կողմնակիցները մեծամասնություն չեն կազմում անգամ ոչ ավանդական մուսուլմանների մեջ, սակայն շատ տարբեր կողմնակի պատճառներից ելնելով՝ պայքարում են, որ նրանց մեջ ազդեցություն ունենան: Եվ միայն այդ պատճառից ելնելով ԴԱԻՇ-ը չհամարել ռեալ սպառնալիք՝ չենք կարող»,- եզրափակեց նա:
Հաջորդ հարցին, թե նախկինում Հյուսիսային Կովկասոը Ռուսաստանի ներքին անվտանգության թույլ գոտին էր, ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր, ի՞նչ գործոնների հետ է դա կապված: Ինքչանո՞վ է համատասխանում միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, ըստ որի՝ «Չեչնիան Ռուսաստանի ներքին արտասահմանն է», փորձագետը պատասխնեց. «Ինչպես արդեն ասացի՝ Հյուսիային Կովկասի խնդիրներն ու յուրահատկությունները առաջին հերթին կախված են նրանից, թե ինչ պատմական փուլ է այն անցնում ներկա պահին: Դրանք օբյեկտիվ գործողություններ են, և մեկ կամ երկու տարվա ընթացքում ոչինչ այս ուղությմաբ չի փոխվում։ Ինչ վերաբերում է Չեչնիային, ապա այն շատ խիստ առանձնանում է ոչ միայն Կենտրոնական Ռուսաստանի շրջաններից, այլ նաև Հյուսիսային Կովկասի հարևան պետություններից: Հյուսիսային Կովկասի մյուս պետությունները նման փորձ, փառք Աստծո, չունեն: Ի՞նչ արդյունք է դա տվել: Առաջին հերթին հետևյալը ․«Միայն թե պատերազմ չլինի. դա այսօր չեչեն ժողովրդի ամենահիմնական խնդիրն է: Եվ նա պատրաստ է ընդունել ցանկացած իշխանություն, խաղի ցանկացած կանոն, միայն թե խաղաղություն է ապահովվում»:
Նա ավելացրեց, որ իրավիճակը Չեչնիայում անխուսափելիորեն կփոփոխվի միայն այն ժամանակ, եթե բարդանան և մեծանան պետության ներքին խնդիրները. «Սրա համար, ի դեպ, պարտադիր չէ, որ սերունդների փոփոխություն լինի»- եզրափակեց նա։