Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում Հոլանդիայի հավաքականը երեկ սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջել է Իսլանդիայի ընտրանուն։
Այսպիսով՝ Հոլանդիայի հավաքականը վերջին 15 տարում առաջին անգամ Հոլանդիայի հավաքականը պարտվել է սեփական հարկի տակ։
2000 թվականից ի վեր հոլանդացիները սեփական հարկի տակ 37 խաղ են անցկացրել, տոնել 33 հաղթանակ ու 4 խաղ ավարտել ոչ-ոքի։
Հոլանդիայի հավաքականն իր ենթախմբում 3-րդն է՝ առաջատար Իսլանդիայի ընտրանուն զիջելով 8 միավոր։