Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Microsoft ընկերությունը բջջային սարքերի համար գործարկել է Skype-ի VoIP մեսենջերի մասշտաբային թարմացում։ 6.0 տարբերակը նախորդից տարբերվում է ավելի արդյունավետ որոնմամբ, պարզեցված նավիգացիայով ու բարելավված դիզայնով։ Թարմացումն արդեն իսկ մատչելի է iTunes-ից ու Google Play-ից բեռնելու համար։
Որոնման նոր գործառույթը հնարավորություն է տալիս ակնթարթորեն գտնել ընկերներին ու հարազատներին Skype-ի 300 միլիոն օգտատերերի շրջանում։ Որոնումն այժմ կարելի է իրականացնել խմբերով, խոսակցություններով, նոր շփումներով ու զրույցների բովանդակությամբ։