Հայ-ադրբեջանական սահմանին վերջին 4 օրերի լարված իրավիճակն ու հատկապես խաղաղ քաղաքացիների վիրավորումները ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը բնորոշում է մտահոգիչ եւ շեշտում է, որ համանախագահները խիստ ձեւով կոչ են անում կողմերին ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները` թույլ չտալու փոխհրաձգություն քաղաքացիական բնակչության մերձակայքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում համանախագահը շեշտում է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք հակամարտությունը լուծելու բանակցային սեղանի շուրջ, և ոչ մարտադաշտում:
«Մենք ծայրաստիճան անհանգստացածենք զինված ուժերի կողմիցքաղաքացիական տարածքներըթիրախավորելու մասինհաղորդումներով: Մենք հնարավորինսխիստ ձևով կոչ ենք անում կողմերին ձեռնարկել նախազգուշական բոլոր միջոցները թույլ չտալուփոխհրաձգություն քաղաքացիական բնակչության մերձակայքում: Հայաստանի և Ադրբեջանի ուժերըքաղաքացիական կյանքեր պաշտպանելու մարդասիրական պարտավորություն ունեն : Ինչպես նախկինում ընդգծելենք, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները պետք է քաղաքական կամք հանդես բերենհակամարտությունը լուծելու բանակցային սեղանի շուրջ և ոչ մարտադաշտում»,- ասել է Ուորլիքը:
Սկսած օգոստոսի 31-ից` Ադրբեջանը սրել է իրավիճակը սահմանին եւ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի տասնյակ գյուղեր պահում է կրակահերթի տակ: Համաձայն ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների` հակառակորդն օգտագործում է 60 մմ, 80 եւ 120 մմ տրամաչափի ականանետեր, դիպուկահարներ: Վերջին հրաձգությունների հետեւանքով հայկական կողմն ունի 7 վիրավոր, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են: Նրանք գտնվում են բուժհաստատություններում եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ցավոք, հայկական կողմն այս ընթացքում ունեցել է նաեւ զոհեր: Հակառակորդի կրակոցների հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը: