Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն խոշոր գումարներ է վաստակում նաև Twitter սոցիալական ցանցի միջոցով։
Opendorse գործակալության տեղեկություններով՝ գովազդային մեկ գրառման դիմաց Ռոնալդուն 230․366 եվրո է վաստակում։
Համեմատության համար՝ «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը գովազդային յուրաքանչյուր գրառման համար վաստակում է 40․000 եվրո, իսկ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը՝ շուրջ 125․000։
Ռոնալդուի թվիթերյան էջն ունի 37․7 մլն հավանում։ Նրա տարեկան աշխատավարձը «Ռեալ»-ում կազմում է 21 մլն եվրո։