ԵՄ-ն պատերազմ է հայտարարել անօրինական ներգաղթյալներին տեղափոխողներին՝ հայտարարել է միգրացիոն հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Եվրոպան պատերազմ է հայտարարել մաքսանենգներին»,- ասել է նա հունական Կոս կղզում մամլո ասուլիսի ժամանակ։
Երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին միության երկրներին առաջարկել է անցնել Միջերկրական ծովում ռազմածովային գործողության երկրորդ փուլի իրականացմանը, որը նախատեսում է միջազգային ջրերով ներգաղթյալների տեղափոխողների ձերբակալություն և նավերի ստուգում։
ԵՄ-ն հունիսի 22-ին պաշտոնապես տվել էր EUNAVFOR Med-ի առաջին փուլի մեկնարկը։