Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ծրագրում է նոր պայմանագիր առաջարկել ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին։
Նախատեսվում է Դել Բոսկեի պայմանագրի ժամկետը երկարաձգել 3 տարով՝ մինչև աշխարհի 2018թ․ առաջնության ավարտը։
Մասնագետի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է «Եվրո-2016»-ի ավարտից հետո։