Բոսնիա և Հերցեգովինայի և «Ռոմա»-ի հարձակվող Էդին Ջեկոն «Եվրո-2016»-ի շրջանակներում կայացած Բելգիայի ընտրանու հետ խաղում (3:1) ձեռքի վնասվածք է ստացել։
Ջեկոն մեկնել է Բոսնիա՝ բուժզննում անցնելու նպատակով։ Նա կարող է բաց թողնել Անդորրայի հավաքականի դեմ խաղը։
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականի հետ խաղում Ջեկոն խփել էր իր թիմի միակ գոլը։