Փարիզում մեկ օրով կկանգնեցնեն ավտոմոբիլային երթևեկությունը՝ բնապահպանական վիճակի բարելավման նպատակով։ Այս մասին հայտնում է Mashable-ը։
Ակցիան կանցկացվի սեպտեմբերի 27-ին և կտևի ժամը 11.00-18.00-ը։ Միջոցառման կազմակերպիչն է «Փարիզն առանց մեքենաների» էկոշարժումը։ Այն ստացել է քաղաքապետ Անն Իդալգոյի աջակցությունը։
Առանց մեքենաների օրը կդառնա Շարժունակության եվրոպական շաբաթվա շարունակություն, որի ընթացքում կքարոզվի անձնական ավտոտրանսպորտից հրաժարումը։
Նշվում է, որ ավտոտրանսպորտի որոշ կատեգորիաների կթույլատրվի տեղաշարժվել քաղաքով, օրինակ՝ արտակարգ ծառայությունների մեքենաներին և տաքսիներին։