Հարյուրավոր սիրիացի փախստականներ այլ երկրներից գաղթածների հետ փախել են Հունգարիայի հարավում ՝ Սերբիայի հետ սահմանին տեղակայված ներգաղթյալների առաջնային գրանցման ճամբարից: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փախստականները Հունգարիայի իշխանություններին սպառնում են ավելի զանգվածայիյն փախուստով, եթե նրանք չարագացնեն ներգաղթյալների գրանցումը:
Նշվում է, որ ոստիկանությունը չի կարողացել պահել խմբին, և ներգաղթյալները դուրս են եկել ճամբարից: Փախածների ստույգ թիվն առայժմ հայտնի չէ:
Դեպքը տեղի է ունեցել փախստականի կարգավիճակ ստանալու իրենց հայտերի չափազանց դանդաղ դիտարկումից մարդկանց դժգոհության պատճառով:
ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ ներգաղթյալներն իշխանություններին վերջնագիր են ներկայացրել՝ եթե գրանցման գործընթացը չարագանա, նրանք փախուստի կոչ կանեն ճամբարում մնացած փախստականներին:
Հաղորդվում է նաև, որ փախածների մի մասը ոտքով երկաթուղային ճանապարհներով ուղևորվել է դեպի Ավստրիա: