Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների ավագ որդին հայտնվել է Miss Vogue-ի շապիկին՝ երիտասարդ մոդելի գրկում։
Բրուկլին Բեքհեմը նկարահանվել է փայլերես ամսագրի հոկտեմբերյան համարի համար ֆոտոսեսիայում։
Բրուկլինը հարցազրույցում ասել է, որ միջնակարգ կրթության մասին վկայագրի ստացումի հետո ծրագրում է ուսումը շարունակել Ամերիկայում։ Նա հետաքրքրված է արվեստի և լուսանկարչության պատմությամբ, կինեմատոգրաֆիայով։
Բեքհեմի որդին նշել է, որ իր ծնողներն իր համար գլխավոր հեղինակություններն են։ Չնայած մայրը շատ բան գիտի նորաձևության աշխարհի մասին, սակայն իր գլխավոր խորհրդատուն մնում է հայրը։