Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դանիել Բայերը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Խադիջա Իսմայլովային 7.5 տարվա ազատազրկման դատապարտելը:
«Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պահպանել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները՝ կապված մարդու իրավունքների ու բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների հետ։
ԶԼՄ-ների ազատությունը ժողովրդավարական սկզբունքների բաղադրիչ մասն է։ Դրանց խախտումը հակասում է Ադրբեջանի շահերին։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել Խադիջա Իսմայլովային ու մյուսներին։ ԱՄՆ-ը մտահոգ է Իսմայլովայի դատավճռի ու քննության և դատավարության ընթացքում տեղ գտած խախտումների կապակցությամբ»,- ասել է նա։