Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը չափազանց լավատեսական է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը:

– Պարոն Մարգարյան, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ անկախ վիճակագրական տվյալներից, իսկ վիճակագրությունը, գիտեք, մեր տնտեսության համար մի քանի տոկոս աճ, այնուամենայնիվ, ապահովում է, տնտեսական զարգացումները գրեթե բոլոր ոլորտների համար մտահոգիչ են: Ձեր կարծիքով՝ իրականություն կդառնա՞ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն ակնկալիքը, որ այս տարի մի քանի տոկոս տնտեսական աճ կունենանք, թե՞ խնդիրները մեծ են:

– Խնդիրներ, իհարկե, կան և քիչ չեն: Ֆինանսների նախարարի դիտարկումները դժվար է վիճարկել: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, թե հնարավո՞ր է 4,5 տոկոս տնտեսական աճ, թերևս հնարավոր է, եթե առաջիկա ամիսներին պահանջարկ ծնող գործոնները լինեն բարեհաջող: Մոտավորապես նույնպիսի ուղղվածություն ունենան, ինչպիսին գյուղատնտեսության մեջ է: Բայց ակնհայտ է, որ մյուս ոլորտներում, հատկապես արդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներում, կապված համաշխարհային կոնյունկտուրայի՝ հատկապես գունավոր մետաղների գների անկման հետ, այդ բնագավառներից ակնկալիքները դժվար թե հանգեցնեն այդպիսի մեծ տնտեսական աճի: 4,5 տոկոս աճը ֆորս-մաժորային իրավիճակում հայտնված տնտեսությունների համար բավականին լավատեսական է:

– Հայաստանի տնտեսությունը ֆորս-մաժորային իրավիճակո՞ւմ է:

– Մեծ հաշվով, կարելի է ասել, որ հատկապես եվրասիական ու մասնավորապես ռուսական շուկաներից եկող ցնցումներ կամ ռիսկեր որոշակիորեն գոյություն ունեն: Ռուբլու փոխարժեքի անկման, ինչպես նաև տրանսֆերտների անկման դեպքում, իհարկե, ռիսկերը բավականաչափ մեծ են, ու 4,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը գուցե հիմքեր ունի, բայց կարծում եմ, չափազանց լավատեսական է:

– Իսկ միգուցե ճիշտ է ավելի բացասակա՞ն ակնկալիքներ ունենալ և տնտեսական աճի փոխարեն անկմանը պատրաստ լինել:

– Տնտեսական անկման մասին հիմա չէի բարձրաձայնի, քանի որ որոշ ոլորտներում գոյություն ունեցող անկումը չի նշանակում, որ արդյունքում կարող է համախառն ներքին արդյունքի անկման հանգեցնել:

– Որոշ չէ, Գ. Խաչատրյանի ներկայացմամբ՝ բոլոր ոլորտներում:

– Վիճակագրությունը եթե այսօր դա չի փաստում, դրանք միգուցե որոշակի մոտիվացիայով արտահայտված որակական գնահատականներ են կամ ակնկալիքներ են: Բայց այս պահի դրությամբ տնտեսական ակտիվությունը բավարար է, և մինչև տարեվերջ ավելի շուտ տնտեսական աճի ելքն է հնարավոր, քան թե անկման: Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի, եթե նկատի ունենանք, որ էներգակիրների գների անկումը Հայաստանի նման երկրի համար դրական խթան է: Եթե Հայաստանը էներգակիր վաճառող երկիր չէ, ներմուծող երկիր է, հատկապես գազի, նավթամթերքների դեպքում պետք է որ դա տնտեսական աճի ազդակ հանդիսանա, քանի որ արտադրական ծախսերը էժանանում են:

– Բայց Հայաստանում միջազգային շուկային զուգահեռ էներգակիրների գները չեն էժանանում:

– Հայաստանում քաղաքական որոշում կայացնողներն այդ ուղղությամբ պետք է սկզբունքորեն մտածեն: Գազը նավթամթերքների գներից ածանցյալ ապրանք է, և ըստ էության պետք է այդ ուղղությամբ ինչ-ինչ քայլեր անել, որ տնտեսության մեջ խթանող ազդեցությունները պահպանվեն: Հատկապես արտադրության ոլորտում:

– Այսինքն՝ էներգակիրների գների էժանացման քաղաքական որոշման դեպքում հնարավոր կլինի տարեվերջին տնտեսական աճ ակնկալել:

– Բնական է:

– Հակառակ պարագայո՞ւմ: Չէ՞ որ էներգակիրների գները մեր երկրում չեն իջել:

– Հակառակ պարագայում, եթե միտումներն այսպես շարունակվեն, և բազային ճյուղերում շարունակվի գնաճը, դրամի արժեզրկման ֆոնին տնտեսության մեջ պահպանվի գնային ճնշումը, իհարկե, ֆիզիկական ծավալների տեսակետից անկում հնարավոր է: Բայց եթե գներն աճում են, արժեքային կամ դրամական արտահայտությամբ ՀՆԱ-ն էլ է աճում: Այնպես որ, աճ հնարավոր է: Եվ եթե նկատի ունենանք, որ տնտեսական աճի մասին կառավարության գնահատականները հիմնված են անվանական, ինֆլյացիայից չզտված ցուցանիշների վրա, թերևս կարելի է համաձայնել, որ անգամ 4,5 տոկոս աճը հնարավոր է:

– Հայաստանում օտարերկրյա ներդրումները կրճատվել են երեք անգամ, մոտ կիսով չապ կրճատվել են նաև տրանսֆերտները: Սրանք Հայաստանի տնտեսական զարգացումների վրա ազդող հիմնական գործոններից են: Նման պարագայում ի՞նչ պետք է կատարվի մեր տնտեսության մեջ, որ այդքան աճ տեղի ունենա:

– Ես չեմ վիճարկի այդ ցուցանիշները, քանի որ ի վերջո դրանք կանխատեսումների ոլորտից են: Այդպիսի կարճաժամկետ կանխատեսումներ անելը թերևս անշնորհակալ գործ է: Դրանք, իսկապես, օբյեկտիվ գործոններ են: Բայց դրանց ազդեցությունը կարճաժամկետ տեսակետից գնահատելը ևս ճիշտ չէ: Բայց որ մակրոտնտեսական պահանջարկի այդ երկու հիմնական, որոշիչ գործոնները բավականաչափ ռիսկային են, ընդհանուր պահանջարկի ձևավորման մեջ նվազել է դրանց կշիռը, դա փաստ է: Հետևաբար, այո՛, կարելի է նաև այդպիսի պեսիմիստական գնահատական տալ, բայց բոլոր դեպքերում զարգացումները սցենարային են և շատ դեպքերում կախված են արտաքին գործոններից: Չմոռանանք, որ Եվրասիական տնտեսական միությունից եկող բացասական ազդակներն են ազդում Հայաստանի վրա: Հարավային հատվածից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձևավորվող դրական գործոնների ազդակները ևս ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը պայմանավորող գործոններ են: Եվ դրանք կարող են դրական փոփոխություններ հարուցել մասնավորապես տրանսպորտային փոխադրումների, այդ ուղղությամբ առևտրի մեծացման, ինչու չէ՝ նաև ներդրումների մեծացման տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում