Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Սահմանային լարվածության ներքին «մետաստազները»

Հայաստանի սահմանադրական փոփոխությունների գործընթացը սկսեց ուղեկցվել Հայաստանի սահմանին լարվածության էական աճով, որը ադրբեջանական ագրեսիայի բռնկման արդյունքն է: Թե ինչքան կշարունակվի այս զուգահեռ իրողությունների ընթացքը՝ դժվար է ասել: Սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան հավանաբար նոյեմբեր-դեկտեմբերին. արդյոք սահմանային լարվածությունը կպահպանվի՞ մինչ այդ:

Սովորաբար, դատելով վերջին շրջանում լարվածության ցիկլային բռնկումներից, դրանք տևում են առավելագույնը երկու-երեք շաբաթ: Սակայն յուրաքանչյուր նոր ցիկլ ունի իր առանձնահատկությունը՝ կախված և ներքաղաքական, և արտաքին քաղաքական իրողություններից: Իսկ այս տեսանկյունից Ադրբեջանում էլ նոյեմբերին ընտրություններ են, խորհրդարանական ընտրություններ, և ստացվում է, որ լարվածությունը ոչ միայն Հայաստանի սահմանադրական գործընթացին է զուգահեռ, այլ նաև Ադրբեջանի խորհրդարանական գործընթացին:

Թե ինչքանով են այս ներքին գործոնները ազդում հակամարտ կողմերի պահվածքի վրա, այսինքն՝ դրանք ավելի՞ ազդեցիկ են, քան արտաքին գործոնները՝ ասելը նույնպես դժվար է: Սակայն մի բան ակնհայտ է՝ և Հայաստանում, և Ադրբեջանում սահմանային լարվածությունը, իհարկե, մշտապես փորձել են և փորձելու են օգտագործել ներքաղաքական նպատակների համար: Եվ քանի որ այսօր և Հայաստանի, և Ադրբեջանի իշխանությունների համար ներքաղաքական կարևոր գործընթացների, այսպես ասած՝ ընտրական գործընթացների շրջան է, ապա, իհարկե, անկախ լարվածության աճի ավելի ազդեցիկ հնարավոր արտաքին գործոններից՝ ներքին խնդիրները կարող են ազդել լարվածության հանդեպ և Հայաստանի, և Ադրբեջանի իշխանությունների մոտեցումների վրա: Թե ինչպիսին կլինի այդ ազդեցությունը՝ ժամանակը ցույց կտա:

Միաժամանակ, այստեղ կա մեկ այլ նրբություն, որը ևս պետք է հաշվի առնել կամ առնվազն դուրս չթողնել ուշադրությունից: Բանն այն է, որ և Հայաստանի, և Ադրբեջանի ներքին զարգացումները հանդիսանում են ըստ էության աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության առարկա, և, բնականաբար, դրանցում առկա իրողությունները չեն կարող դուրս մնալ արտաքին, միջազգային կոնտեքստից: Այս տեսանկյունից, բնականաբար, և Հայաստանում, և Ադրբեջանում առկա ներքաղաքական իրողություններին զուգահեռ՝ սահմանային լարվածության հերթական փուլի բռնկումը հարցեր է առաջացնում, թե արդյոք աշխարհաքաղաքական կենտրոնները կամ որևէ կենտրոն, ըստ իր ունեցած շահերի, չե՞ն կարող սահմանային հանգամանքները դարձնել կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների վրա ազդեցության գործոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում