Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սոցցանցերում հրապարակել է ֆեթվա (կրոնական որոշում), որի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պետք է ենթարկվի մահապատժի՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային աջակցելու համար։
Ֆեթվան բաղկացած է 13 կետից, այն ստորագրել է շեյխ Աբու Հաբաբ ալ-Իրաքին։ Դրանում Էրդողանը որակվել է որպես ուխտադրուժ, ով թափում է մուսուլմանների արյունը և ծախվել է քրիստոնյաներին, ալավիներին, հրեաներին։ Ֆեթվայում նշված է, որ եթե Էրդողանը չզղջա, ապա նրան անխուսափելիորեն մահ է սպասվում։
Նախորդ ամիս էլ ԴԱԻՇ-ը տեսագրություն էր տարածել, որում Էրդողանին անվանել էր դավաճան և սատանա։