Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Հայաստանյան «Ռոստելեկոմ»-ը միացել է ինտերնետ տրաֆիկի փոխանակման միջազգային խոշորագույն կենտրոններին

«Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո հանդես եկող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը միացել է Ֆրանկֆուրտի DE-CIX և Մոսկվայի MSK-IX տրաֆիկի և բովանդակության փոխանակման (Internet Exchange) խոշորագույն միջազգային կենտրոններին։

Մասնավորապես, MSK-IX-ի հետ կապն ապահովվում է վրացական FOPTNET (Fiber-Optic Telecommunication Network) ցանցի, Փոթի-Նովոռոսիյսկ անդրծովյան մալուխի և ՌԴ տարածքում «Ռոստելեկոմի» սեփական ցանցի միջոցով, իսկ DE-CIX-ի հետ կապն ապահովվում է վրացական Caucasus Online ցանցի, Փոթի-Վառնա անդրծովյան մալուխի և Եվրոպայի տարածքով եվրոպական մի շարք հեղինակավոր օպերատորների ցանցերի միջոցով:

Ընկերությունը ներդրումներն ուղղել է միմյանցից անկախ երկու միջազգային օպտիկական մալուխային համակարգերի միացումներին՝ դրանով իսկ ապահովելով ցանցերի աշխարհագրական և տեխնիկական անկախությունը։
Նշված հարթակների  միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը ուղղակիորեն փոխկապակցվել է միջազգային հեռահաղորդակցության (France Telecom, TeliaSonera, Telenor, Deutshche Telekom, այլ) և բովանդակություն տրամադրող հեղինակավոր ընկերությունների (Google, Facebook, e-Bay, Apple, այլ) ռեսուրսներին։

«Ռոստելեկոմի» հետևողական քայլերի շնորհիվ մշտապես բարելավվում ու արդիականացվում են բաժանորդներին մատուցվող ծառայությունների տեխնոլոգիական լուծումները՝ բավարարելով շուկայի արագընթաց ու դինամիկ զարգացումներին։

Տրաֆիկի փոխանակման միջազգային կենտրոններին միանալն ուղղված էր ինչպես կորպորատիվ բաժանորդներին, այնպես էլ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, նաև շուկայում ընկերության հերթական մրցակցային առավելության ապահովմանը։

—————
DE-CIX-ը տրամադրում է ենթակառուցվածքներ ուղղակի և IP փոխկապակցում չպահանջող լուծումների համար, միավորում՝ ավելի քան 60 երկրների ցանցեր։ Միջազգային կենտրոնի և գործընկերների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ https://www.de-cix.net/

MSK-IX-ն ինտերնետ օպերատորներին չեզոք ենթակառուցվածներ է տրամադրում երկկողմանի համաձայնությունների հիման վրա կապերի հաստատման, սարքավորումների տեղադրման, և տրաֆիկի փոխանակման համար։ MSK-IX-ն իր տրաֆիկի փոխանակման ծավալներով ու մասնակիցների թվով համաշխարհային առաջատար կենտրոններից մեկն է և հանդիսանում է European Internet Exchange Association-ի (Eusro-IX) անդամ։ Մանրամասները՝ http://www.msk-ix.ru/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում