Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կեսգիշերն անց Facebook-ի իր էջում գրել է.
«Սիրելիներ, երեկոյան մինչև կեսգիշեր, ինտենսիվ՝ գրեթե ողջ սահմանի երկայնքով, տարբեր տրամաչափի կրակահերթերից հետո այս պահին ընդհանուր խաղաղություն է տիրում մեր սահմանապահ գյուղերում:
Մեր զինվորները, հրամանատարական անձնակազմը վերահսկում են իրավիճակը բարձ ոգով: Այսու նաև, մեր բոլոր լրատվամիջոցներին, մեծ ու փոքր կայքերին խնդրում եմ անիմաստ, տագնապալի ու չստուգված լուրեր չտարածել!!!
Աղոթենք մեր զինվորներիի ապահովության և մեր սահմանապահ ժողովրդի խաղաղության համար»,- գրել է թեմի առաջնորդը: