Irish Central-ի փոխանցմամբ՝ Dublin City University-ի նախկին նախագահը հայտարարել է, որ Իռլանդիայի բնիկ բնակիչները մինչև այս դարի կեսը իրենց երկրում կդառնան փոքրամասնություն։ Այս մասին հայտարարել է պրոֆեսոր Ֆերդինանդ ֆոն Պրոնձինսկին՝ հղում անելով Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտության վրա։
Նա մասնավորապես հայտարարել է, որ չինացիներն ընթացիկ դարի կեսին Իռլանդիայում կարող են կազմել էթնիկ մեծամասնություն։
Նա ուշադրություն է հրավիրել այն հարցի վրա, որ եթե Իռլանդիան փորձի կանգնեցնել երկիր ժամանող ներգաղթյալներին, ապա դա լրջորեն կվնասի Իռլանդիայի տնտեսությանը։ Պրոնձինսկին հավելել է, որ բնակչության աճն անհրաժեշտ է տնտեսական աճը պահպանելու համար։