ՀԱՀ-ում է բնակվում Աֆրիկայի միլիոնատերերի ամենամեծ թիվը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
AfrAsia բանկի և New World Wealth-ի զեկույցի համաձայն՝ միայն Յոհանեսբուրգում, որը հայտնի է որպես «ոսկե քաղաք», ապրում են 23.4 հազար դոլարային միլիոնատերեր։ ՀԱՀ-ին է բաժին ընկնում աֆրիկացի բոլոր միլիոնատերերի 1/3-ը։
Երկրորդ տեղում Կահիրեն է, որտեղ կա 10.2 հազար միլիոնատեր, երրորդում՝ Նիգերիայի մայրաքաղաք Լագոսը՝ 9.1 հազար միլիոնատերով։
Աֆրիկայում ընդհանուր առմամբ ապրում է 163 հազար միլիոնատեր, ովքեր ունեն ընդհանուր 670 մլրդ դոլար։