Մոտ 70 հազար տարի առաջ Արեգակնային համակարգում Արևից բացի՝ ևս մեկ աստղ է եղել. այն հայտնի է որպես «Շոլցա աստղ» (WISE J072003.20-084651.2): Այսպիսի եզրակացության են եկել աստղաֆիզիկոսները, որոնք իրենց հետազոտությունների եզրակացությունները հրապարակել են Astrophysical Journal Letters պարբերականում: Երկնային մարմինն անցել է Երկրից 8 տրլն կմ հեռավորության վրա (0.8 լուսային տարի):
Ներկայումս Շոլցա աստղը գտնվում է Երկրից 20 լուսային տարի հեռավորության վրա, ուստի այն անզեն աչքով տեսնել հնարավոր չէ: Աստղը աստղագետների ուշադրությունը գրավել է, երբ նրանք ուսումնասիրել են հեռացող գազային գնդի հետագիծը և պարզել, որ այն Արեգակնային համակարգով է անցել: