Phys.org կայքի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Լինքոլնի համալսարանի ներկայացուցիչներ Ալիսա Փոթերն ու Դանիելա Միլսը ուսումնասիրել են կատուների պահվածքը և պարզել, թե ինչու են նրանք իրենց պահում մարդուց ավելի անկախ, քան, ասենք, շները, և ինչու են ձգտում մենության։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLoS One պարբերականում։ Գիտնականները վերլուծել են 20 չափահաս տնային կատուների պահվածքը։ Նրանք պարզել են, որ շների համեմատ իրենց տերերի հետ ոչ այնքան կապված լինելը բացատրվում է նրանով, որ կատուների անվտանգության զգացումը կապված չէ մարդու հետ։ Ընդգծվում է, որ դա վերաբերում է ընդհանրապես կատվազգիներին։