Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին հարձակվող Վալերի Ռեյնգոլդը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է հեռանալ մոսկովյան ակումբից:
«Ցավալի կլինի, եթե Մովսիսյանը հեռանա: Ընթացիկ մրցաշրջանում նա հիանալի խաղ է ցուցադրում, քանի որ կան խաղընկերներ, ովքեր ճիշտ են կատարում իրենց աշխատանքը և Յուրան հաճախ է տիրում գնդակին: Խոսք է գնում գերազանց խաղային որակներ ունեցող ֆուտբոլիստի մասին, ով շատ արագավազ է և տիրապետում է հուժկո ւհարվածների երկու ոտքերով:
Իհարկե, եթե Մովսիսյանը ակումբի ղեկավարությանից հեռանալու թույլատրություն խնդրի, ապա կարելի է հրաժարվել նրա ծառայություններից, քանի որ նման պարագայում ֆուտբոլիստը վիրավորված կլինի և կարող է չցուցադրել իրեն հատուկ խաղը: Սակայն հակառակ դեպքում, «Սպարտակ»-ը պարտավոր է պահպանել Յուրային իր թիմի կազմում:
Կարծում եմ՝ եթե Յուրան հեռանա, մոսկովյան ակումբի ղեկավարների համար դժվար կլինի փոխարիող գտնել նրան: Վստահ եմ, որՄովսիսյանը պետք է Ալեյնիչևին: Մարզիչը կխոսի Յուրայի հետ, կհայտնի, որ թիմն ունի նրա կարիքը»,- Sport Express-ը մեջբերում է Ռեյնգոլդի խոսքերը: