Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին երեկ երկրի խորհրդարանին հանձնարարել է քվեարկել միջուկային գործարքի հարցով։ Խամենեին չի հայտնել միջուկային գործարքի հանդեպ իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ որոշումը պետք է ընդունեն պատգամավորները։
Իրանցի առաջնորդը նաև մեկնաբանել է արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցների ճակատագիրը՝ հայտարարելով, որ համաձայնագրի շրջանակներում դրանք պետք է վերջնականապես վերացվեն, ոչ թե դադարեցվեն։
Դրանից մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսը մտադիր է աջակցություն հայտնել միջուկային համաձայնագրին, որն Իրանի ու «վեցյակի» միջև ձեռք է բերվել հուլիսի 14-ին՝ Վիեննայում։