«Բավարիա»-ն ֆինանսկան օգնություն կցուցաբերի փախստականներին: Տեղահանված երեխաները մարզվելու, գերմաներեն ուսումնասիրելու հնարավորություն կստանան և կապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով՝ սննդով և հագուստով:
Բացի այդ մյունխենցիները 1մլն եվրո կփոխանցեն: Սեպտեմբերի 12-ին «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում մյունխենյան ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստ խաղադաշտ կմտնի մեկ գերմանացի և փախստականների ընտանիքի մեկ երեխայի հետ:
«Բավարիա»-ն իր պարտքն է համարում սատարել մարդկանց, ովքեր փրկում են իրենց ընտանիքները՝ դիմելով փախուստի հարազատ բնօրրանից»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: